Google-ը խոստովանել է, որ իր մասնագետները լսում են օգտատերերի՝ ձայնային օգնականին տված հրամանները
Ամերիկյան Google ընկերությունը խոստովանել է, որ իր մասնագետները լսում են օգտատերերի՝ ձայնային օգնականին տված հրամանները, գրում է ria.ru-ն:
Ինչպես նշված է ընկերության հայտարարության մեջ, Google-ը օգտատերերի և Google Assistant ծառայության միջև բանակցությունների հատվածներով է կիսվում ամբողջ աշխարհից փորձագետների հետ:
«Սա ձայնային տեխնոլոգիաների ստեղծման գործընթացի կարևոր մասն է, որն անհրաժեշտ է Google Assistant-ի նման ապրանքների ստեղծման համար»,- հայտնել են ընկերությունից:
Այս հայտարարության համար առիթ է հանդիսացել գաղտնի ձայնային տվյալների արտահոսքը, որը թույլ է տվել հետազոտություններին ներգրավված մասնագետներից մեկը: Այդ կապակցությամբ ընկերությունը խոստանում է հետաքննություն անցկացնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Google-ը նշում է, որ վերլուծության համար նախատեսված ձայնագրությունների չափը չի գերազանցում Google Assistant-ին տրվող հրամանների ամբողջ քանակի 0,2 տոկոսը: Բացի այդ, փորձագետներին արգելված է վերծանել հրամանների ֆոնին լսվող խոսակցությունները և այլ կողմնակի ձայներ:










