Սուպերմոդել Հայդի Քլումը և Tokio Hotel-ի կիթառահարը գաղտնի ամուսնացել են. TMZ
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը և Tokio Hotel ռոք խմբի կիթառահար Թոմ Կաուլիտցը գաղտնի ամուսնացել են: Այս մասին հայտնում է TMZ-ն։
Աղբյուրների տվյալների համաձայն՝ զույգն ամուսնության վկայական է ստացել դեռ այս տարվա փետրվարին։
Ենթադրվում է, որ նրանք ամուսնացել են փետրվարի 22-ին, երբ նրանց միասին նկատել են ռեստորանում ընթրելիս: Քլումը հայտնել է, որ այդ օրը հիշարժան է զույգի համար, նշում է աղբյուրը:
Կաուլիտցը Քլումին ամուսնության առաջարկություն էր արել անցյալ տարվա դեկտեմբերին, որը Քլումը մեծ ուրախությամբ ընդունել էր:
Նշենք, որ սա Քլումի երրորդ ամուսնությունն է: Նա առաջին ամուսնու՝ վարսահարդար Ռիկ Պիպինոյի հետ ամուսնացած է եղել 1997-2002 թվականները, իսկ երկրորդ ամուսնությունը երաժիշտ և երգիչ Սիլի հետ տևել է 8 տարի: Սուպերմոդելն ունի չորս երեխա:














