Արժանապատիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը ծառայության է կոչվել ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում

10:01 • 12.07.19

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը ծառայության է կոչվել ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում` ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի իշխանության ներքո:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: