Volkswagen-ը 2.6 մլրդ դոլար կներդնի ինքնագնաց ավտոմեքենաների համակարգերի արտադրության գործում
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը մտադիր է 2.6 մլրդ դոլար ներդնել Argo AI ընկերությունում, որը հանդիսանում է Ford-ի գործընկերը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
«Ford-ը և Volkswagen-ն ընդլայնում են համագործակցությունը համաշխարհային մակարդակով: Այն այժմ ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էլեկտրամեքենաները և Argo AI-ի հետ համատեղ ինքնագնաց մեքենաների կառավարումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրվում է, որ ծրագրային ապահովմամբ և ինքնագնաց մեքենաների համար համակարգեր մշակող Argo AI ընկերության շուկայական գինը կբարձրանա մինչև 7 մլրդ դոլար:
Նշվում է, որ գերմանական ընկերությունը 1 մլրդ դոլար կներդնի ֆինանսական միջոցի տեսքով, ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 2.6 մլրդ դոլար:
Երկու ավտոարտադրողն էլ հասանելիություն կստանան տեխնոլոգիաներին, որոնք հնարավոր կլինի կիրառել սերիական տրանսպորտային միջոցների համար:










