Կանադական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում. տուժել է 35 ուղևոր

07:00 • 12.07.19

Կանադական Air Canada ավիաընկերության ինքնաթիռը, որը Վանկուվերից մեկնում էր Սիդնեյ, արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը հայտնվել ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ստիպված վթարային վայրէջք է կատարել: Աղբյուրը հայտնում է, որ տուժել է 35 ուղևոր, որոնց ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Հիվանդանոց տեղափոխելու կարիք չի զգացվել, քանի որ նրանց ստացած վնասվածքները լուրջ չեն եղել: Ինքնաթիռում եղել է 284 մարդ: