Գիտնականներին հաջողվել է տեսագրել երկու սպիտակ շնաձկների մահացու մենամարտը (տեսանյութ)

15:26 • 12.07.19

Գիտնականներին հաջողվել է նկարահանել երկու սպիտակ շնաձկների մենամարտը, գրում է msn.com-ը:

Նյութը պատրաստվել է National Geographic-ի համար ֆիլմի շրջանակում, որը պատմում է գիշատիչների կանիբալիզմի դեպքերի մասին: Երկու շնաձկների կատաղի մենամարտը համացանցի օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել:

Ինչպես պարզաբանել է Ավստրալիայի ծովային գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Միկանը, բոլոր շնաձկներն ուտում են միմյանց:

«Շնաձկների տարբեր տեսակներ իրենց նման կերպ են պահում»,- ասել է նա:

Ընդ որում՝ որոշ օգտատերեր քննադատել են գիտնականներին նման նկարահանման համար։ Օգտատերերը ենթադրել են, որ շնաձկներին կատաղեցրել են խայծով, ինչից հետո քաղցած արարածները հարձակվել են միմյանց վրա:

 

 

Գիտնականներին հաջողվել է տեսագրել երկու սպիտակ շնաձկների մահացու մենամարտը (տեսանյութ)