ԱՄՆ-ում Jeep Gladiator, Chevrolet Silverado և այլ նոր մեքենաներ տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների արևմուտքում ռելսերից դուրս է եկել Union Pacific ընկերության բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր Jeep Gladiator պիկապներ, Wrangler արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաև Chevrolet Silverado և GMC Sierra: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ընկերությունից հայտնել են, որ Երկաթուղային հարցերի դաշնային վարչությանը կփոխանցեն բոլոր նյութերը՝ հետաքննության համար, գրում է motor.ru-ն:
Գնացքը դուրս է եկել գծերից երեկ վաղ առավոտյան: Վթարի հետևանքով խիստ վնասվել է մի քանի վագոն, սակայն տուժածների մասին չի հաղորդվում:
Բացի ավտոմեքենաներից, գնացքը տեղափոխել է նաև վտանգավոր նյութեր, սակայն դրանք տեղափոխող վագոնները չեն վնասվել:
Միջադեպի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից ճանապարհը, քանի որ բեկորները խանգարում են մեքենաների տեղաշարժին:
Նշվում է, որ դեռ հստակ տեղեկություն չկա ջարդուփշուր եղած մեքենաների հստակ թվի մասին:
















