Ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է հասարակության համար անհերքելի լինեն․ Անդրանիկ Քոչարյան

13:02 • 12.07.19

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու  6-7 ամիսների աշխատանքը։

Խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն  անդրադարձավ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Առաջին նախապատրաստական փուլը, ըստ նրա, հանձնաժողովն անցել է, և ամռան շրջանում և աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած։ Քոչարյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովը շատ դեպքերում չի լինի հասանելի, բայց պարբերաբար տեղյակ կպահվեն որոշ ինֆորմացիաներ։ 

«Այսինքն՝ մեր աշխատանքները երկու ուղղությամբ կլինեն՝ առաջինը մշտական հանձնաժողովի շրջանակում և երկրորդ՝ քննիչ հանձնաժողովի շրջանակում, որը բավական մեծ ուժեր է տանելու, որովհետև արդյունքները պետք  է հասարակության համար անհերքելի լինեն, որովհետև պետք է հիմնված լինեն ճիշտ փաստերի վրա»,-ասաց նա։