Ամերիկացի ֆիզիկոսը 3D տպիչի օգնությամբ իրական չափսերի Lamborghini Aventador է կառուցում (տեսանյութ)
Ամերիկացի ֆիզիկոս Ստերլինգ Բաքուսը որոշել է իր ազատ ժամանակը նվիրել աշխարհի ամենաթանկարժեք մեքենաներից մեկի կրկնօրինակի պատրաստմանը:
Ինչպես ներկայացնում է Luxury launches-ը, տղամարդը որդու օգնությամբ 3D տպագրության միջոցով որոշել է ստեղծել Lamborghini Aventador մակնիշի մեքենայի կրկնօրինակը: Այն հիմնականում պատրաստվում է ապակե մանրաթելից: Մեկ ու կես տարի շարունակ օրական մեկ ժամ հատկացնելով այս գործին՝ ամերիկացին կյանքի է կոչել իր մտահաղացումը՝ մեքենային տալով AXAS Interceptor անվանումը:
Ֆիզիկոսի խոսքով՝ իտալական սուպերքարի կրկնօրինակը պատրաստելու միտքը ծագել է որդու հետ տեսախաղ խաղալիս, երբ որդին հարցրել է, թե արդյոք իրենք կարող են ինքնուրույն մեքենա պատրաստել:
Մինչդեռ անիվները, փոխանցման տուփը և շարժիչը փոխառվել են այլ մեքենաներից, մեքենայի ողջ մարմինն ստեղծվել է 3D տպիչի և ջերմապլաստիկի օգնությամբ: Բոլոր բաղադրամասերը պատրաստվել են ավտոտնակում, այնուհետև միացվել իրար:










