Հրշեջ-փրկարարները մարել են շուրջ 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`
Երևան քաղաքում մոտ՝ 500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ, 800 քմ բուսածածկույթ, Բյուրեղավան քաղաքում՝ 500 քմ, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Արագյուղ-Զորավան ավտոճանապարհին՝ 4 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհին՝ 1000 քմ խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:










