Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կանադացի լրագրող է մահացել

06:33 • 13.07.19

Սոմալիի Քիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկում «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով մահացել է կանադացի լրագրող Նոդա Նալաեհը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է CBC-ը:

Աղբյուրը նշել է, որ 43-ամյա լրագրողը, որը ղեկավարում էր Կանադայում սոմալիական համայնքի համար գործող ինտերնետային ալիքը, սպանվել է իր ամուսնու հետ: Վերջինի քաղաքացիությունը և զբաղվածությունը չի նշվում:

Լրագրողը վերջին տարիներին ապրում էր Տորոնտոյում և համագործակցում էր նաև տեղի հեռուստաալիքներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ Սոմալիի Քիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկում «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել: Նշվում է, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է աճել: