Amazon-ը Գերմանիայում նոր պահեստ կբացի՝ 2800 աշխատատեղ ստեղծելով

16:45 • 14.07.19

Առցանց առևտրի ոլորտի գերհսկա Amazon ընկերությունը մտադիր է այս տարի Գերմանիայում նոր ապրանքապահեստ բացել, ինչի շնորհիվ շուրջ 2800 նոր աշխատատեղ կստեղծվի, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ մինչև 2019թ.-ի վերջ ընկերության՝ Գերմանիայում գործող աշխատակազմը կգերազանցի 20 000 անդամը:

Գերմանիան Amazon-ի՝ Միացյալ Նահանգներից հետո երկրորդ ամենամեծ շուկան է: Այնտեղ ընկերության արդեն 12 պահեստ է գործում, իսկ 13-րդը տեղակայված կլինի արևմտյան Մյոնխեգլադբախ քաղաքում:

Amazon-ը Գերմանիայում նոր պահեստ կբացի՝ 2800 աշխատատեղ ստեղծելով