NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի լուսանկարը Մարս մոլորակից
Մարսագնաց Curiosity-ն շարունակում է իր ճանապարհորդությունը Կարմիր մոլորակի մակերևույթով: Այս անգամ ոչ թե Curiosity-ի կողմից արված լուսանկար է հրապարակել, այլ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` NASA-Ն հրապարակել է մարսագնացի լուսանկարը Կարմիր մոլորակում, որն արվել է մեկ այլ սարքավորման` Mars Reconnaissance Orbiter-ի միջոցով: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:
Հիշեցնենք, որ Curiosity-ին Մարս մոլորակի վրա է գտնվում 2012 թվականի օգոստոսի 6-ից: Curiosity-ն 2.5 մլրդ դոլար արժողությամբ շարժական լաբորատորիա է, որի նպատակն է Մարսի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնելը:










