Ամերիկացի գիտնականները հայտնագործել են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել կույր մարդկանց տեսողությունը
Ամերիկացի գիտնականները հայտնագործել են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել կույր մարդկանց տեսողությունը: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով Տեխասում գտնվող Բեյլորի բժշկական քոլեջի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ կատարված փորձարկումների արդյունքում հաջողվել է վերականգնել վեց մարդու տեսողություն: Ինպլանտների շնորհիվ տեսապատկերները փոխանցվում են անմիջապես գլխուղեղին:
«Երկար տարիներ ուսումնասիրել ենք, թե ինչպես է գլխուղեղը կոդավորում տեսողական տեղեկատվությունը: Երբ Դուք մտածում եք տեսողության մասին, մտածում եք աչքերի մասին, սակայն աշխատանքի մեծ մասը կատարում է գլխուղեղը»,- ասել է փորձարկումների ղեկավար Դանիել Յոշորը:
Հավելենք, որ իմպլանտները գործում են միայն այն դեպքում, եթե մարդը ծնվել է ոչ թե կույր, այլ տեսողությունը կորցրել է ժամանակի ընթացքում: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ կույր մարդկանց ուղեղի այդ հատվածը լիովին զարգացած չէ, ուստի տեսողական ինֆորմացիան չի կարող փոխանցվել գլխուղեղին:










