Volkswagen-ն ավելի քան 2 մլրդ դոլար կներդնի անվարորդ մեքենաների արտադրության համար

11:13 • 15.07.19

Գերմանական Volkswagen AG ավտոարտադրող ընկերությունը մոտ 2,6 միլիարդ դոլար կներդնի Ford Motor Co.-ի գործընկեր Argo Al ընկերությունում, որը մասնագիտացած է անվարորդ մեքենաների համար համակարգերի մշակման գծով:

Interfax.ru-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդում է, որ ստարտափի արժեքը, որի համար ներդրում կկատարի Volkswagen-ը, գնահատվում է 7 մլրդ դոլար:

Argo Al ընկերությունը Volkswagen AG-ի համար կմշակի անվարորդ վարման տեխնոլոգիաներ և համակարգեր՝ միաժամանակ շարունակելով համագործակցել Ford-ի հետ:

Նշենք, որ այլ խոշոր ավտոարտադրողներ նույնպես համագործակցում են ինքնակառավարվող մեքենաների ստեղծման ուղղությամբ: Օրինակ՝ General Motors-ի ստորաբաժանումը հանդիսացող GM Cruise-ն անվարորդ վարման տեխնոլոգիա է մշակում Honda Motor Co.-ի հետ համատեղ, որը համաձայնել է ընկերությունում 2,75 միլիարդ դոլարի ներդրում կատարել:

 

Volkswagen-ն ավելի քան 2 մլրդ դոլար կներդնի անվարորդ մեքենաների արտադրության համար