Գիտնականները սպիտակ գաճաճ աստղերի նոր տեսակ են հայտնաբերել

20:11 • 16.07.19

Աստղագետների խումբն արտասովոր սպիտակ գաճաճ աստղ (LP 40−365) է հայտնաբերել, որը կարողացրել է հաղթահարել Գերնոր աստղի (հազվագյուտ աստղերի դաս, որոնց պայծառությունը մի քանի օրվա ընթացքում մեծանում է տասնյակ աստղային մեծությամբ) պայթյունը:

Ինչպես գրում է Space.com-ը, հետազոտության հեղինակների կարծիքով՝ այդ երկնային մարմինը «մասնակիորեն այրված աստղային մնացորդ է» համարվում: Չափսերով և պայծառությամբ այն սովորականից փոքր է և, ենթադրաբար, ձևավորվել է Գերնոր աստղի՝ միջինից ծացր հզորությամբ առկայծման արդյունքում:

Այդ «անոմալ» սպիտակ գաճաճ աստղը կարող է միակը չլինել: Օգտագործելով Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերական աստղադիտակի տվյալները՝ հետազոտության հեղինակները երեք հավելյալ աստղ են հայտնաբերել գալակտիկայի այլ հատվածներում:  

Գիտնականները կարծում են, որ այդ չորս մարմինը կարեղ է սպիտակ գաճաճ աստղերի նոր տեսակ ներկայացնել, որոնք հաղթահարել են պայթյունը և որոշակիորեն անվնաս են մնացել:

Գիտնականները սպիտակ գաճաճ աստղերի նոր տեսակ են հայտնաբերել