Airbus-ը ներկայացրել է «Գիշատիչ թռչուն» ինքնաթիռի նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)

17:51 • 22.07.19

Եվրոպական Airbus ավիաշինական ընկերությունը «Գիշատիչ թռչուն» (Bird of Prey) անվանումով ինքնաթիռի նախագիծ է մշակել, որը ոգեշնչված է արծիվների, բազեների և այլ գիշատիչ թռչունների բնական առանձնահատկություններով, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Գիշատիչ թռչնի» կոնցեպտը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի հարցերով պետքարտուղար Լիամ Ֆոքսը՝ Air Tattoo միջազգային թագավորական ավիասրահի ժամանակ: Նա Twitter-ում գրառում է արել նախագծի վերաբերյալ և տեղադրել նախագծի տեսանյութը:

«Ներշնչված է թռչնի տեսքից, այն թևեր ու պոչ ունի, միևնույն ժամանակ ունի անհատապես կառավարվող «փետուրներ», որոնք ապահովում են թռիչքի ակտիվ կառավարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 ուղևոր, այն կարող է այրել 30%-50%-ով ավելի քիչ վառելիք, քան այսօր շահագործվող ինքնաթիռները:

Ըստ Airbus-ի ավագ մենեջեր Մարտին Ասթոնի՝ թեև ինքնաթիռը չի կառուցվելու, սակայն նախագծի նպատակն է ոգևորել և նոր գաղափարներ փոխանցել ավիացիոն ինժեներների հաջորդ սերնդին:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Airbus-ը ներկայացրել է «Գիշատիչ թռչուն» ինքնաթիռի նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)