Չինաստանում ներկայացվել են Honor 9X և 9X Pro առաջատար սմարթֆոնները
Չինական Huawei ընկերության ենթաապրանքանիշը երկու նոր առաջադեմ սմարթֆոն է ներկայացրել՝ Honor 9X և 9X Pro մոդելները, որոնք աշխատում են Huawei Kirin 810 պրոցեսորով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, տվյալ սմարթֆոնները ներկայանում են որպես անցյալ տարի թողարկված Honor 8X մոդելի հաջորդներ: Նորույթների դիզայնը նույնպես նմանօրինակ է:
Հիմնական արտաքին տարբերությունները կապված են տեսախցիկի հետ. կրտսեր մոդելի տեսախցիկը կազմված է երկու ոսպնյակից, իսկ ավագ մոդելինը՝ երեք:
Այլ բնութագրիչ առանձնահատկություններից հայտնի է, որ երկու հեռախոսն էլ ներկայանում են 6.59 դյույմ անկյունագծով էկրանով և 4-6 ԳԲ հիշողությամբ՝ կրտսեր մոդելի համար, 8 ԳԲ՝ ավագ:
Երկուսի հիմնական տեսախցիկը 48 մեգապիքսել կետայնություն ունի: Նորույթների արժեքը կազմում է 203 և 320 դոլար:










