Kia Seltos. Հարավային Կորեայում ներկայացվել է տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած նորագույն քրոսովերը (լուսանկարներ)

23:52 • 24.07.19

Հարավային Կորեայում կայացել է Kia Seltos կոմպակտ քրոսովերի համաշխարհային պրեմիերան: Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, նորույթի միջազգային վաճառքը կմեկնարկի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Նորագույն մեքենայի համար երեք տեսակի շարժիչ է նախատեսված՝ 1.6 լիտր ծավալով և 177 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ, 149 ձիաուժ հզորությամբ և երկու լիտր աշխատանքային ծավալով ատմոսֆերային շարժիչ և 1.6 լիտր ծավալով, 134 ձիաուժ հզորությամբ դիզելային տուրբոշարժիչ:

Շարժիչները համադրվում են 7 աստիճան ռոբոտացված, 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփերի հետ և լիաքարշակ կամ առաջնաքարշակ համակարգերով:

Մեքենան կհամալրվի պրոյեկցիոն էկրանով, սրահի դինամիկ լուսավորությամբ, երթևեկությանը հետևելու համակարգով և կարգավորվող կռուիզ կոնտրոլ համակարգով:  

Բացի այդ, նորագույն մոդելները կունենան շարժման ռեժիմների ընտրության հնարավորություն, հետևի տեսքի տեսախցիկ, շրջանագծով տեսադիտման գործառույթ, սմարթֆոնների համար նախատեսված անլար լիցքավորման հնարավորություն և օդափոխության համակարգով զինված նստելատեղեր:



 

Kia Seltos. Հարավային Կորեայում ներկայացվել է տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած նորագույն քրոսովերը (լուսանկարներ)