Բալթիկ ծովում 500 տարի առաջ խորտակված և հիանալի կերպով պահպանված նավ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բալթիկ ծովում՝ Շվեդիայի ափերից 24 ծովային մղոն հեռավորության վրա, շուրջ 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել, որը, գիտնականների պնդմամբ, այդ ժամանակահատվածի համար իդեալական է պահպանվել, գրում է Daily Mail-ը: Այժմ նավի ուսումնասիրման վրա գիտնականների միջազգային թիմ է աշխատում:
Նավը, հավանաբար, կառուցվել է 15-րդ դարի վերջին կամ 16-րդ դարի սկզբին: Դրա նավակայմերը, թնդանոթները ու սարքավորումների մի մասը պահպանվել են: Սա, ըստ գիտնականների, պայմանավորված է ծովի սառը ջրերում թթվածնի բացակայությամբ, ինչը վանում է ծովային կենդանիներին նավի մնացորդները ոչնչացնելուց:
Նավի անունն ու ծագումը հայտնի չեն: Գիտնականներն այն կարծիքին են, որ նավի կառուցումը համընկնում է Քրիստափոր Կոլումբոսի և Լեոնարդո դա Վինչիի ապրած ժամանակներին:
Հայտնի է, որ սա Բալթիկ ծովում խորտակված՝ մեզ հայտնի ամենահին նավն է, իսկ թե ինչու է այն խորտակվել և թե ինչ է պատահել անձնակազմի հետ, հնարավոր կլինի պարզել միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:













