Համացանցում է հայտնվել SpaceX-ի Starhopper տիեզերանավի բռնկման տեսանյութը (տեսանյութ)
SpaceX ընկերության Starhopper փորձարարական տիեզերանավում հուլիսի 24-ին փորձարկումների ժամանակ հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է space.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Բոկա Չիկա Բիչի զորավարժարանում։ Տիեզերանավը պետք է բարձրանար 20 մետր բարձրության վրա, բայց արդյունքում այն նույնիսկ չի էլ թռել։ Տիեզերանավից կրակ ու ծխի քուլաներ են արձակվել, ինչից հետո այն դադարել է աշխատել:
Mirror-ի տվյալներով՝ տիեզերանավի վնասման աստիճանն աննշան է գնահատվում։
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև անցյալ շաբաթ։ Starhopper-ը հրդեհվել էր Raptor շարժիչի նախնական միացման և ստուգման ժամանակ:
Starhopper-ը նախատեսված է Մարսի և Արեգակնային համակարգի այլ մոլորակների գաղութացման համար:










