Լիտվայում հնագետներն արժեքավոր արձանագրություն են հայտնաբերել «Հյուսիսի Երուսաղեմ» անունն ստացած սինագոգի ավերակներից (լուսանկարներ)
Լիտվայում հնագետները բացահայտել են պատմական սինագոգի գաղտնիքները: Գիտարշավախումբը գետնի տակ ներթափանցող ռադարներ է օգտագործել՝ ճշգրիտ որոշելու համար Վիլնայի Մեծ սինագոգի մնացորդների վայրը, որը կառուցվել է 1600-ականներին և այնքան հանրաճանաչ է դարձել, որ ստացել է «Հյուսիսի Երուսաղեմ» անունը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սինագոգը հողին է հավասարեցվել Երկրորդ աշխարահամրտի տարիներին, վերջերս վերականգնվել է նախակրթական դպրոցի ջանքերով:
Մանրազնին պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել մետաղադրամներ, կրոնական ծիսակարգերի համար նախատեսված իրեր:
Ամենատպավորիչ հայտնագործություններից մեկը եբրայերեն քարե արձանագրությունն է, որը թվագրվում է 1796 թվականին:
Ըստ արձանագրության տեքստի՝ այն նվիրաբերվել է երկու եղբայրների կողմից՝ ի հիշատակ իրենց ծնողների, որոնք ներգաղթել էին Լիտվայից դեպի Իսրայել և բնակություն հաստատել Գալիլեյան ծովի ափին գտնվող Տիբերիա քաղաքում:
Նշվում է, որ հենց այդ հուշակոթողից են ընթերցվել Թորայի գրերը երկու դար շարունակ նախքան սինագոգի այրվելն ու ավերվելը Հոլոքոստի ժամանակ:













