Իսրայելը տիեզերքում հրթիռներ խոցելու համար նախատեսված համակարգեր է փորձարկել Ալյասկայում
Իսրայելցի զինվորականները հակահրթիռային պաշտպանության համակարգի մի շարք փորձարկումներ են իրականցրել Ալյասկայում: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Աղբյուրը նշում է, որ տվյալ ՀՀՊ համակարգերը կարող են թիրախը ոչնչացնել տիեզերքում:
«Վերջին մի քանի շաբաթը մենք իրականացրել ենք Хец-3 հակահրթիռային համակարգի փորձարումները: Դրանք իրականացվել են Ալյասկայում՝ մեր մեծագույն դաշնակից Միացյալ Նահանգների հետ լիակատար համագործակցությամբ»,- գրել է Նեթանյահուն:
Փորձարկումներն իսրայելցի վարչապետն անվանել է աներևակայելիորեն հաջողակ: Նրա խոսքով՝ ՀՀՊ համակարգը մթնոլորտի սահմաններից այն կողմ հաջողությամբ որսացել է բալիստիկ հրթիռներն այնպիսի բարձրությամբ և արագությամբ, որ նախկինում չէին տեսել: Տվյալ ՀՀՊ համակարգերի նախորդ փորձարկումներն իրականացվել են հունվարին` Իսրայելում:










