Անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

20:01 • 29.07.19

Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը:

Սկսելով նիստը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին: Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ և ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով է նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել և նախանշել կազմակերպչական հետագա քայլերը:

Քաղաքականություն

Անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ