Հնդկաստանում «ջրահարս-երեխա է» ծնվել, որը մահացել է մեկ ժամ անց

00:23 • 29.07.19

Հնդկաստանի Լակխիմպուր-Կխերի շրջանում «ջրահարսի» ախտանիշով երեխա է լույս աշխարհ եկել, որը, սակայն, երկար չի ապրել: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Նշվում է, որ 22-ամյա հղի կնոջը տեղի հիվանդանոց են տեղափոխել շաբաթ օրը: Բժիշկները փաստել են, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, սակայն երեխան ծնվել է միաձուլված ոտքերով, ուստի անհնար է եղել որոշել փոքրիկի սեռը: Երեխան շատ թույլ է եղել և գունատ:

Բժիշկները խորհուրդ են տվել երեխային անհապաղ տեղափոխել մայրաքաղաքային հիվանդանոց, սակայն դա անել չեն հասցրել: «Ջրահարս-փոքրիկը» մահացել է ծնվելուց մեկ ժամ անց:

Հնդկաստանում «ջրահարս-երեխա է» ծնվել, որը մահացել է մեկ ժամ անց