ՆԱՍԱ-ի աստղագետները 3 մոլորակ են բացահայտել մոտակա աստղի հարևանությամբ
Տիեզերական TESS աստղադիտակը միանգամից երեք մոլորակ է հայտնաբերել՝ հետևելով «Ոսկե ձուկ» համաստեղության կազմում գտնվող պայծառ, բայց ոչ մեծ աստղին, որը գտնվում է մեզանից 73 լուսային տարի հեռավորությամբ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, գիտնականների կարծիքով՝ այդ աշխարհներից մեկում կարող է կյանք գոյություն ունենալ:
«TOI-270 աստղն առանձնանում է շատ հանգիստ բնույթով: Դա զգալիորեն հեշտացնում է դրա շուրջ մոլորակներում և դրդնց արբանյակներում հնարավոր կյանքի հետագա որոնումները», - ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետ Մաքսիմիլյան Գյունթերը:
TESS աստղադիտակը տիեզերք է արձակվել անցյալ տարվա ապրիլին՝ իրեն նախորդած հայտնի «Կեպլեր» աստղադիտակին փոխարինելու համար, որը հազարավոր էկզոմոլորակներ է հայտնաբերել 8 տարվա աշխատանքի արդյունքում:










