ՆԱՍԱ-ի գիտնականները բացատրել են Երկրի վրա երկրաշարժերի՝ ավելի հաճախակի դառնալու պատճառը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության գիտնականները բացատրել են Երկիր մոլորակի վրա երկրաշարժերի հաճախականության ավելացումը, գրում է Naked Science հարթակը:
Գիտնականների համաձայն՝ պատճառն այն է, որ Լուսինը, հեռանալով Երկրից, դանդացեղնում է մեր մոլորակի պտույտի ընթացքը, ինչն էլ հանգեցնում է ավելի ուժեղ և ավելի հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի:
Մասնագետների խոսքով՝ այժմ Լուսինը Երկրից հեռանում է տարեկան 4 սմ-ով:
Կոլորադոյի և Մոնտանայի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը՝ սկսած 1900թ.-ից: Արդյունքում նրանք նկատել են, որ 20-րդ դարի սկզբից շուրջ 5 ժամանակաշրջան է եղել, երբ Երկիր մոլորակի վրա տարեկան 25-30 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Պարզվել է՝ հենց այդ ժամանակահատվածներում է մոլորակի պտույտի արագությունը նվազել:










