Xiaomi-ն ցուցադրել է Black Shark 2 Pro գերհզոր խաղային սմարթֆոնը
Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր Black Shark 2 Pro խաղային սմարթֆոնը, որի հիմքում ընկած է այսօրվա դրությամբ հզորագույն Snapdragon 855 Plus Android-պրոցեսորը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այն համալրված է հեղուկ սառեցման կատարելագործված համակարգով: Նախքան Xiaomi սմարթֆոնը, այն կիրառվել է Asus ROG Phone 2 սմարթֆոնում: Այժմ այն մրցակից կունենա շուկայում:
Նորույթը համալրվել է նաև 12 ԳԲ օպերատիվ և 128 կամ 256 ԳԲ ներդրովի հիշողությամբ: Դիմացի տեսախցիկի կետայնությունը կազմում է 30 ՄՊ: AMOLED-էկրանի անկյունագիծը կազմում է 6.39 դյույմ, իսկ կետայնությունը՝ 1080x2340 պիքսել: Black Shark 2 Pro-ն համալրվել է նաև 48 Մպ և 13 Մպ տեսախցիկներով:
Սմարթֆոնի արժեքը մեկնարկում է 435 դոլարից հիմնական տարբերակի համար, իսկ առաջադեմ տարբերակի արժեքը կկազմի 580 դոլար:










