Գիտնականները պարզել են, որ Լուսինն ավելի շուտ է կազմավորվել, քան նախկինում կարծում էին
Գերմանիայի Քյոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Լուսինն ավելի վաղ է կազմակորվել, քան ընդունված էր կարծել մինչ օրս: Ինչպես հաղորդում է Phys.org-ը, նոր աշխատության մեջ ասվում է, որ Երկրի արբանյակը ձևավորվել է Արեգակնային համակարգի կազմավորումից 50 մլն տարի անց:
Ավելի վաղ ընդունված էր ենթադրել, որ Լուսինը ձևավորվել է ոչ ուշ, քան Երկրի կազմավորումից 150 մլն տարի անց:
Հետազոտողների եզրակացությունը հիմնավորվում է լուսնի ապարի նմուշների ուսումնասիրությամբ: Փորձանմուշները հավաքվել են «Ապոլոն» առաքելության իրագործման ժամանակ: Հատկապես ուսումնասիրվել է հաֆնիումի և վոլֆրամի իզոտոպների քանակությունը:
Հաջողվել է պարզել, որ հաֆնիում-182-ի տարրալուծման գործընթացը վոլֆրամ-182-ի շարունակվել է Արեգակնային համակարգի գոյության առաջին 70 մլն տարվա ընթացքում:
Դա խոսում է այն մասին, որ Երկրի և որևէ տիեզերական մարմնի բախումը, որը հանգեցրել է արբանյակի առաջացմանը, տեղի է ունեցել Արեգակնային համակարգի առաջին տաս մլն տարում: Իսկ ավելի հստակ, գիտնականները խոսում են 4.51 մլն տարվա ժամկետի մասին:










