Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab S6 առաջադեմ պլանշետը (լուսանկարներ)

22:40 • 31.07.19

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy Tab S6 առաջադեմ պլանշետը, որը նախատեսված է ինչպես աշխատելու, այնպես էլ ժամանցի համար:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը, նորույթը համալրված է ստիլուսով և աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով: Ընկերության խոսքով՝ մարտկոցի հզորությունը թույլ կտա 15 ժամ աշխատանք ապահովել:

Գաջեթը ներկայանում է մի քանի տարբերակով՝ հիշողության տարբեր ծավալներով: Բազային տարբերակն ունի 128 ԳԲ ներկառուցվող և 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ առաջադեմ տարբերակը՝ 256 և 8 ԳԲ՝ համապատասխանաբար: Պլանշետը համալրվել է 10.5 դյույմ OLED էկրանով՝ 2560x1600 պիքսել կետայնությամբ:

Նորույթը շուկայում հասանելի կլինի սեպտեմբերի 6–ից: Բազային մոդելը գնահատվում է 649 դոլար, իսկ ավագ մոդելը՝ 729 դոլար:


 

 

Քաղաքականություն

Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab S6 առաջադեմ պլանշետը (լուսանկարներ)