Samsung-ի եկամուտն ավելի քան 50%-ով նվազել է. ընկերությունը հետագա ֆինանսական դժվարություններ է կանխատեսում

14:22 • 31.07.19

Էլեկտրատեխնիկա արտադրող Samsung ընկերության եկամուտն այս տարվա երկրորդ եռամսյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56%-ով, հաղորդում է BBC-ն:

Պատճառները կապված են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի և Սեուլի ու Տոկիոյի միջև առևտրային հարաբերությունների սրմամբ:

Հարավկորեական ընկերություն եկամուտն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 5,6 մլրդ դոլար է կազմել՝ անցած տարվա նույն ժամանակատվածի 12,5 մլրդ դոլարի համեմատ:

Այս ցուցանիշները, սակայն, համընկել են ընկերության նախնական հաշվարկներին: Samsung-ը հայտնել է, որ հիշողության չիպերի շուկայում գների անկումը կշարունակվի՝ չնայած պահանջարկի որոշակի վերականգնմանը:

Հաղորդման մեջ ընկերությունը հայտնել է նաև, որ իրենց առաջիկայում ֆինանսական առումով ավելի մեծ մարտահրավերներ են սպասում:

 

Քաղաքականություն

Samsung-ի եկամուտն ավելի քան 50%-ով նվազել է. ընկերությունը հետագա ֆինանսական դժվարություններ է կանխատեսում