Xiaomi-ն թողարկել է աշխարհի ամենահզոր խաղային սմարթֆոններից մեկը (լուսանկարներ)

12:27 • 01.08.19

Չինական Xiaomi ընկերությունը թողարկել է նոր Black Shark 2 Pro խաղային սմարթֆոնը, որն աշխարհում ներկա դրությամբ ամենահզորն է, հաղորդում է GizChina հարթակը:

Նոր սարքն օժտված է նորագույն Qualcomm Snapdragon 855 Plus ութմիջուկանի պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 12 Գբ է, ներկառուցված հիշողության տարողունակությունը 128 և 256 Գբ-ի է հասնում՝ կախված կազմաձևից:

Նորույթի էկրանը AMOLED տեսակի է՝ 6,39 դյույմ անկյունագծով, սեղմման արձագանքի արագությունը 34,7 միլիվայրկյան է, ընդ որում՝ մատնահետքի սքաները ներկառուցված է էկրանի մեջ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը ներկայացված է 48+12 մեգապիքսել հզորությամբ երկու մոդուլներով, դիմային տեսախցիկի հզորությունը 20 մեգապիքսել է: Նորույթի առանձնահատկությունը հեղուկային հովացման արդիականացված համակարգն է: Սարքն աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով:

Նոր սմարթֆոնի վաճառքը կսկսվի օգոստոսի 2-ին: Սարքի արժեքը 128 Գբ հիշողության չիպով 435 դոլար է, 256 Գբ հիշողության չիպով՝ 508 դոլար: Արդեն 200 000 մարդ պատվիրել է նորույթը:

 

 













 

Քաղաքականություն

Xiaomi-ն թողարկել է աշխարհի ամենահզոր խաղային սմարթֆոններից մեկը (լուսանկարներ)