Երկրին է մոտենում իր չափերով Քեոփսի բուրգին գերազանցող երկնաքար. ՆԱՍԱ

16:18 • 12.08.19

«Պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը, որն իր չափերով գերազանցում է Քեոփսի բուրգին, օգոստոսի վերջին կմոտենա Երկիր մոլորակին, այս մասին են վկայում ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տվյալները:

2019 K1 անվանումով աստերոիդի տրամագիծը 160 մետր է, ինչը 20 մետրով ավելի է, քան ամենահայտնի եգիպտական բուրգը:

Օգոստոսի 28-ին OU1-ը 40 անգամ ավելի մոտ կլինի Երկրին, քան Վեներան։ 

Ավելի վաղ Եվրոպական տիեզերական գործակալությունը թարմացրել էր տիեզերական օբյեկտների ցանկը, որոնք Երկրի համար հնարավոր վտանգ են ներկայացնում:

Ամսաթվի առումով առավել մոտ միջադեպ է համարվում Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստերոիդի հետ։ Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին։

Երկրին է մոտենում իր չափերով Քեոփսի բուրգին գերազանցող երկնաքար. ՆԱՍԱ