Samsung-ը գրաֆենային մարտկոցով սմարթֆոն է մշակում. աղբյուր
Հարավկորեական Samsung ընկերությունը գրաֆենային մարտկոցով սմարթֆոն է մշակում, որը կարող է կես ժամում լիցքավորվել 100 տոկոսով: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է տարբեր սարքերի մասին տեղեկատվության արտահոսքը հրապարակող Էվան Բլասը։
Ինչպես հայտնի է, լիթիում-իոնային մարտկոցներն արագ լիցքավորման դեպքում կարող են սարքը մինչև 100 տոկոս լիցքավորել մեկուկես ժամում: Գրաֆենային մարտկոցներով այդ ժամանակը կարող է կրճատվել:
«Ինչպես ինձ պատմել են, Samsung-ը 2020 կամ 2021 թվականին մտադիր է գոնե մեկ գաջեթ թողարկել, որը կաշխատի գրաֆենային մարտկոցով»,- նշել է Բլասը:
Գրաֆենային մարտկոցները հարյուր անգամ ավելի արդյունավետ են էլեկտրականություն փոխանցում, քան պղինձը։ Բացի այդ, նրանք 140 անգամ ավելի արագ են էներգիա փոխանցում:










