Hubble աստղադիտակը ֆիքսել է միմյանց մաս-մաս անող երկու գալակտիկաների բախումը
ՆԱՍԱ-ի Hubble տիեզերական աստղադիտակը («Հաբլ») պատկերել է հազվագյուտ տիեզերական բախումը, որի ժամանակ NGC 4038 և NGC 4039 գալակտիկաները բախվում են և մաս-մաս անում միմյանց:
Ինչպես ներկայացնում է Express-ը, բախման արդյունքում երկու երկնային կազմավորումները պետք է միաձուլվեն: Երբ գալակտիկաներն իրենց ձգողականության շնորհիվ միմյանց են մոտենում, դրանց չափսերը խախտվում են և անճանաչելիորեն փոխվում:
Մասնագետների գնահատումներով՝ տիեզերական բախումները սկսվել են հարյուրավոր մլն տարիներ առաջ: Վերջիվերջո, գալակտիկաները կմիավորվեն մեկում, ինչը կհանգեցնի միլիարդավոր նոր աստղերի ի հայտ գալուն:










