Համացանցում հայտնվել է դեռևս չներկայացված Huawei Mate 30 սմարթֆոնի իրական նմուշի լուսանկարը

18:55 • 16.08.19

Համացանցում հրապարակվել են չինական տոխնոլոգիական հսկայի՝ դեռևս չներկայացված Huawei Mate 30 սմարթֆոնի լուսանկարները:

Ինչպես գրում է GSM Arena-ն, գաջեթը պատկերվել է հատուկ պատյանով, որը մասնակիորեն բացահայտում է սմարթֆոնի արտաքին տեսքը: Լուսանկարները թույլ են տալիս նկատել ծայրամասերում կլորացող խոշոր էկրանը, ինչպես նաև լայն կտրվածքը՝ նախատեսված տեսախցիկների և անհրաժեշտ ցուցիչների համար:

Հետևի տեսախցիկը տեղակայված է պատյանի տակ, միևնույն ժամանակ առկայծման լույսը այնուամենայնիվ նկատելի է:

Սմարթֆոնի շնորհանդեսը, Huawei ընկերության ծրագրային ապահովման գծով նախագահ Վան Չենլուի խոսքով՝ կկայանա սեպտեմբերի 19-ին:

 

 

 

Համացանցում հայտնվել է դեռևս չներկայացված Huawei Mate 30 սմարթֆոնի իրական նմուշի լուսանկարը