Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրն այլմոլորակայինների աչքերով

23:41 • 18.08.19

Ամերիկացի գիտնականները ցույց են տվել այն պատկերը, թե ինչպիսի տեսք կունենար Երկիրը, եթե այն ուսումնասիրեին այլ մոլորակներում:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, պատկերը ցույց է տալիս, թե ինչ կտեսնեն աստղագետներն այլ մոլորակներից՝ գտնվելով մի քանի լուսային տարի հեռավորության վրա և աստղադիտակի միջով նայելով Երկրին:

Քորնելի համալսարանի հետազոտողներն օգտագործել են Երկրի շուրջ 10 000 լուսանկար, որոնք Deep Space Climate Observatory արբանյակի օգնությամբ ստացել են ՆԱՍԱ-ի մասնագետները: Այդ պատկերները ստացվել են 2016-2017 թվականներին ալիքների 10 առանձին վերցրած երկություններից:

Այդ մեթոդը թույլ չի տա ստանալ էկզոմոլորակի հստակ պատկերը, սակայն հնարավորություն կտա հասկանալ՝ արդյոք դրա վրա կան օվկիանոսներ, ամպեր և սառույց, այսինքն՝ բնակելի աշխարհի գոյության պայմաններ:

 

Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրն այլմոլորակայինների աչքերով