Ֆրանսիայում ձախողվել է արևային վահանակներից պատրաստված ավտոճանապարհի ծրագիրը (լուսանկարներ)
Ֆրանսիայում փշրվել է արևային վահանակներից պատրաստված Wattway ճանապարհի 1,6 կիլոմետրանոց հատվածը, գրում է motor.ru կայքը:
Ավտոճանապարհը շահագործվել է ընդամենը 3 տարի, սական դա բավական է եղել, որ բազմաթիվ տրակտորների և վատ եղանակի պատճառով շարքից դուրս գա:
Wattway ծրագրի վրա 5 մլն դոլար էր ծախսվել: 2016թ.-ին Ֆրանսիայի շրջակա միջավայրի և էներգետիկայի գործակալությունը հայտնել էր, որ ավտոճանապարհն ունակ է էլեկտրաէներգիա արտադրելու 5000-անոց բնակչություն ուենցող գյուղի համար, և էներգիայով է սնել Տուրուվր օ Պեշր քաղաքի լուսասյուները:
Ավտոճանապարհի՝ աղմկոտ լինելու պատճառով այդ հատվածում առավելագույն արագությունը նվազեցվել էր 70 կմ/ժ-ի: Նախատեսված 150 000 կՎտ/ժ էներգիայի փոխարեն ավտոճանապարհը մինչև 2019թ.-ը ընդամենը 40 000 կՎտ/ժ էներգիա է ստեղծել, ինչի արդյունքում տարեկան եկամուտը 10500 եվրոյից նվազել է 3100-ի: Պարզվել է՝ ավտոճանապարհի արդյունավետության նվազման գործում դեր են խաղացել անձրևները և թրթուրավոր տեխնիկան:
Արևային վահանակներից բաղկացած ճանապարհի համար պաատսխանատու Colas ընկերությունն ընդունել է իր ձախողումը և հայտարարել, որ Wattway-ը կապամոնտաժվի:![]()
![]()
![]()
![]()










