Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կընդունի 20 մլն դոլար օգնությունը միայն այն դեպքում, եթե G7-ի ղեկավարները թույլ տան այն օգտագործել այնպես, ինչպես նա է ցանկանում (լուսանկար)

12:17 • 29.08.19

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ կընդունի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարին ուղղված 20 մլն դոլար օգնությունը միայն այն դեպքում, եթե G7-ի ղեկավարները թույլ տան այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի Բրազիլիայի իշխանությունը, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նման որոշում Բրազիլիայի իշխանությունները կայացրել են Ամազոնի արևադարձային անտառներում չնահանջող հրդեհների ֆոնին:

«Բրազիլիայի կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, պատրաստ է այլ երկրներից և կազմակերպություններից ֆինանսական աջակցություն ընդունել»,-հայտնել է նախագահի խոսնակ Ռեգո Բարրոսը և հավելել, որ երկրին տրամադրվող գումարները կփոխանցվեն Բրազիլիայի ժողովրդի լիակատար կառավարմանը:

Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ միավորման անդամ երկրները համաձայնության էին եկել Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարին ֆինանսական օժանդակություն հատկացնելու շուրջ, որից Բրազիլիայի նախագահը հրաժարվել էր՝ հայտարարելով, որ Մակրոնն իր մտադրությունները թաքցնում է G7-ի դաշնակցության գաղափարի ետևում և փորձում է փրկել Ամազոնի անտառները, ասես իրենք «գաղութ կամ անտեր հող» լինեն: 

«Կարծում եմ՝ հիմա գումարից հրաժարվելու ժամանակը չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Բրազիլիայի Մարանիան նահանգի նահանգապետ Ֆլավիո Դինոն և հավելել, որ «հակաէկոլոգիական հռետորաբանությունը կարող է միջազգային պատժամիջոցների ենթարկել Բրազիլիային»:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային հրդեհները շարունակվում են: INPE տիեզերական հետազոտությունների գործակալության տվյալներով՝ Բրազիլիայում հրդեհների թիվն այս տարի աճել է 80 տոկոսով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

Brazil has said it will accept foreign aid to help fight fires in the Amazon, but only if it can determine how it will be spent. The move comes amid an increasingly bitter war of words involving French President Emmanuel Macron and Brazilian leader Jair Bolsonaro (pictured)

The number of blazes in Brazil has skyrocketed by 80 per cent this year so far, compared to the same period in 2018, according to data from space research agency INPE

Brazilian farmer Helio Lombardo Do Santos and a dog walk through a burnt area of the Amazon rainforest. The fires are not limited to Brazil, with at least 10,000 square kilometres burning in Bolivia