Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանին, ըստ ցուցակի, պետք է փոխարինի Լուսինե Մխոյանը. Հայկ Հովհաննիսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանին կփոխարինի ցուցակում հաջորդաբար ներկայացված Լուսինե Մխոյանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ խմբակցության ցուցակով հաջորդը Լուսինե Մխոյանն է, բայց հստակ չենք կարող ասել՝ Մխոյանը պատրաստվու՞մ է վերցնել ավագանու մանդատը, թե՝ ոչ:
«Ամեն դեպքում, կարծում եմ, պատճառ չկա մանդատ չվերցելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել է, որ պատրաստվում է մանդատը վայր դնել: Եթե 14 օրվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա ԱԺ-ում նրան կփոխարինի համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Արթուր Մանուկյանը, ով Երևանի ավագանու անդամ է, ուստի նրա տեղը բաց կմնա ավագանիում։










