Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է. Սուրեն Պապիկյան

19:31 • 30.08.19

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝  համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր: