Ձեր գնահատումը, ես պնդում եմ, թերի է. «Էլարդ»-ի ներկայացուցիչը` «Լիդիանին»
«Էլարդ» ընկերության փորձագետների հետ երեկ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում «Լիդիան»-ի ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը «Էլարդ»-ի փորձագետներից Դոկտոր Նիդալին հարցեր է ուղղել։
Արմեն Ստեփանյանը նախ հետաքրքրվել է, թե արդյոք «Էլարդ»-ի ներկայացուցիչներին արդյոք ծանոթ են ՀՀ օրենսդրությանը, որտեղ գրված է, թե որ դեպքերում է վերանայվում ՇՄԱԳ-ը։ «Արդյո՞ք նայել եք նույն հարցի շրջանակներում միջազգային ստանդարտներ, և այդ որ մի ստանդարտին է, որ մեր ԲՍԱԳ, ՇՄԱԳ-ը չի համապատասխանում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նոր ՇՄԱԳ-ի, ԲՍԱԳ-ի»,-ասել է նա:
Դոկտոր Նիդալը նշել է, որ իրենք «Լիդիանի» ներկայացուցիչների հետ ծավալուն հաղորդակցություն են ունեցել իրենց եզրակացության նախագիծը ներկայացնելուց հետո. «Կրկնում եմ՝ ՇՄԱԳ-ը նորից պատվիրելը, սա իմ ասելիքը չէ, թե արժե դա անել, թե ոչ, կամ երբ դա անել: Դուք ունեք բազմաթիվ թերացումներ, և չեմ կարծում, որ սա ճիշտ տեղն է դրանց սպեցիֆիկան քննարկելու։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, որոնք են այդ թերությունները»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հենց սա շատ ճիշտ տեղն է այդ թերությունները քննարկելու: Դոկտոր Նիդալը շարունակել է .«Դուք ներկայացրել եք 11 էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին։ Մենք արձագանքել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք ավելացրել, և դուք այդ հարցերի մեծ մասին չեք պատասխանել, կամ պատասխանները պարզապես շրջանցող էին իրենց էությամբ: Ինչևէ, ձեր ուսումնասիրությունը ձախողել է»,-ասել է նա և նշել, որ ուսումնասիրությունը սևեռվել է միայն հորերի վրա, մնացած տարածքների մասին ուսումնասիրություններ չեն կատարել։
«Այո, ձեր գնահատումը, ես պնդում եմ, թերի է, և մի շարք գործողություններ չեն էլ ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ»,-ասել է նա՝ չհամաձայնելով «Լիդիանի» ներկայացուցչի պնդման հետ, որ իրենք ամեն հարցի արձագանքել են:










