Արմավիրում 44-ամյա վարորդը Hummer-ով բախվել է հողաթմբերին, 10 մետր ճախրել օդում և մասամբ կողաշրջվել․ shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արշալույս Կույումչյանը իր վարած Hummer մակնիշի RR 319 KK համարանիշի ավտոմեքենայով, Գրիբոյեդով-Էջմիածին ավտոճանապարհին, դեռևես անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել հողաթմբերին, և մոտ 10 մետր օդում ճախրելով, մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










