Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է

09:17 • 31.08.19

Օգոստոսի 30-ին, ժամը 21:49-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տեղեկության ժամը 23:36-ի դրությամբ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:31-ին, մարվել 23:50-ին:

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: