Ռոբերտ Ֆ. Քենեդիին սպանած անձին դանակահարել են Կալիֆոռնիայի բանտում

13:19 • 31.08.19

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդիին սպանած անձը, որը ցմահ պատիժն է կրում Կալիֆոռնիայի բանտում, դանակահարվել է, հայտնում է TMZ-ն՝ աղբյուրների հղումով:

Սերհան Սերհանը հարձակում է իրականացրել Քենեդիի վրա 1968 թվականին Լոս Անջելեսում սենատորի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Տղամարդը մահապատժի է դատապարտվել, սակայն ավելի ուշ դատավճիռը փոխվել է ցմահ բանտարկության: Նա կրում է պատիժը Կալիֆոռնիայի Ռիչարդ Ջ. Դոնովանի բանտում:

Հրատարակության համաձայն՝ Սերհանը վիրավորում է ստացել ուրբաթ ցերեկը՝ բանտի բակում, որտեղ էլ նրան հայտնաբերել են բանտապահները, 75-ամյա կալանավորը տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նրա վիճակը կայուն է գնահատվում:

Sen. Robert Kennedy (center) addressing crowd from stage at the Ambassador Hotel moments before Kennedy's assassination

The immediate aftermath of the 1968 assassination is seen above, with RLK sprawledSirhan being led away in cuffs