Բաշկիրիայում օրորոցից անհետացած մեկամյա երեխային մահացած են գտել

06:26 • 31.08.19

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկիրիայի Հանրապետությունում մահացած են գտել մեկամյա երեխային, որն անհետացել էր օրորոցից այն ժամանակ, մինչ մայրը քնած էր: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Իսմաիլովո գյուղի 28-ամյա բնակչուհին դիմել էր տեղի ոստիկանությանը` տեղեկացնելով, որ իր մեկամյա որդին անհետացել է: Կինը պատմել էր, որ պառկել էր քնելու իր երկու երեխաների հետ միասին, որոնք մեկ և հինգ տարեկան են, իսկ առավոտյան օրորոցում չէր գտել փոքր տղային:

Փրկարարները երեխային գտել են մահացած: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկաններ, քննիչներ, փրկարարներ և կամավորներ: