Թրամփն իր օգնականին աշխատանքից ազատել է իր դստեր գեր լինելու մասին խոսքերի պատճառով. Poitico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհաութը ստիպված է եղել լքել իր պաշտոնն այն բանից հետո, երբ լրագրողներին պատմել է իր երեխաների հետ նախագահի հարաբերությունների մասին, գրում է Poitico-ն՝ աղբյուրների հղումով:
Ինչպես հայտնում է թերթը, լրագրողների հետ զրույցում Վեսթերհաութը հայտնել է, որ իր ու Թրամփի միջև հարաբերություններն ավելի լավն են, քան նրա ու իր դուստրեր Իվանկայի ու Տիֆանիի հետ: Բացի այդ, նրա խոսքով, նախագահին դուր չէր գալիս լուսանկարվել Տիֆանիի հետ, քանի որ նա նրան չափազանց գեր է համարում: Նա նաև կատակով ասել է, որ Թրամփը չի կարողանում նրան տարբերել ամբոխում:
Այդ մասին Թրամփի արդեն նախկին օգնականը պատմել է ավելի վաղ օգոստոսին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ, մինչ Թրամփը գտնվել է Նյու Ջերսի նահանգում իր գոլֆ ակումբում:
Անձամբ Թրամփը լրագրողներին պատմել է, որ Վեսթերհաութը լավ աշխատակից էր, սակայն խոստովանել է, որ նրա խոսքերը «մի փոքր վիրավորական էին»: Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ սիրում է իր դստերը:











