«Դորիան» փոթորիկն ստացել է վտանգավորության հինգբալանի սանդղակով 4-րդ աստիճանը

05:41 • 31.08.19

Ամերիկյան Ֆլորիդա նահանգին մոտեցող «Դորիան» փոթորիկն ստացել է վտանգավորության հինգբալանի սանդղակով 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: Նոր տեղեկությունների համաձայն` փոթորիկը Ֆլորիդա կհասնի երկուշաբթի երեկոյան:

Նահանգում շարունակվում են նախապատրաստական լայնածավալ աշխատանքները: Նահանգի ղեկավարությունը կազմակերպում է մարդկանց ինքնապաշտպանությունը: Հայտարարվել է արտակարգ դրություն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը։ Այն համեմատում են 1992 թվականի «Էնդրյու» փոթորկի հետ, որի վնասները գնահատվել էին շուրջ 30 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ «Դորիանի» մոտենալու հետ կապված ԱՄՆ-ի առաջնորդը հրաժարվել էր Լեհաստան նախատեսված այցից, որտեղ պետք է մասնակցեր Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։