Մերձմոսկովյան գյուղում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է, 12-ամյա ուղևորուհին՝ հոսպիտալացվել
Մերձմոսկովյան Մինինո գյուղում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է life.ru-ն, ինքնաթիռում գտնվել է 2 մարդ:
Օդաչուն՝ 1966 թվականին ծնված Դ. Ռյադուխինը, մահացել է, իսկ 12-ամյա ուղևորուհին՝ տուժել, նա հոսպիտալացվել է:
Նախնական տվյալների համաձայն՝ թռիչքը զբոսանքի նպատակով է իրականացվել:
Հաղորդվում է, որ տղամարդն ու աղջնակը հարազատներ չեն:










