Հացավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մարել
Օգոստոսի 30-ին, ժամը 21:49-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:31-ին, մարվել` 23:50-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:










